Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Թմրանյութ, մաքսանենգություն, գողություն, ծեծ. 65 բացահայտում՝ մեկ օրում

24 Մայիս, 2019 19:25
Թմրանյութ, մաքսանենգություն, գողություն, ծեծ. 65 բացահայտում՝ մեկ օրում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 14-ական, խարդախության 9, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 3-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի եւ սպանության սպառնալիքի 2-ական, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, ոչ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորություններն անցնելու, թմրանյութի մաքսանենգության, պետական սահմանն ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու եւ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին