Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Իսրայելում +50 աստիճան շոգն ամբողջ երկրով մեկ անտառային հրդեհների բռնկման պատճառ է դարձել

24 Մայիս, 2019 19:05
Իսրայելում +50 աստիճան շոգն ամբողջ երկրով մեկ անտառային հրդեհների բռնկման պատճառ է դարձել

Մայիսի 23-ին Իսրայելում օդի անոմալ բարձր ջերմաստիճան է գրանցվել: Երկրի արևելյան հատվածում օդի ջերմաստիճանը +50 աստիճանի է հասել:

Ինչպես նշում է Ynet գործակալությունը, դրա հետևանքով երկրի ամբողջ տարածքում անտառային հրդեհներ են բռնկվել:

Հրդեհներ են բռնկվել երկրի կենտրոնական Բեյթ Շեմեշ և Էյլաթ քաղաքների մոտ գտնվող անտառներում: Հրդեհների դեմ պայքարի համար հատուկ ավիացիա և հրշեջների մարտական հաշվարկներ են մոբիլիզացվել:

Հրդեհները հասցրել են մեծ վնաս պատճառել ոչ միայն անտառներին, այլև դրանցում բնակվող կենդանատեսակներին: Բազմաթիվ մարդիկ են տարհանվել, ոչնչացվել է առնվազն 16 տուն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին