Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Արդեն երրորդ քրեական գործը՝ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ

24 Մայիս, 2019 18:56
Արդեն երրորդ քրեական գործը՝ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն ևս մեկ գործ է հարուցել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին փոխղեկավար, իրավաբան Անդրեյ Պորտնովը:

 Այս անգամ Պորոշենկոյին մեղադրում են «Кузня на Рыбальском» գործարանի վաճառքի ժամանակ 300 մլն դոլար ծավալով հանցավոր եկամուտների օրինականացման մեջ:

Սա արդեն երրորդ քրեական գործն է, որը հարուցվում է նախկին նախագահի դեմ: Չորեքշաբթի տեղեկություն էր հայտնվել, որ նրան կասկածում են էներգետիկայի ոլորտում առաջատար ընկերությունում պաշտոնների բաշխման գործում պաշտոնի և ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ:

 Դրանից մեկ օր առաջ Պորոշենկոյին մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության մեջ՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ:

Պորոշենկոն նաև վկա է հանդիսանում Եվրամայդանի ժամանակ մարդկանց մահվան մասին քրեական գործով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին