Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

«Կլինենք լսելի ձայն՝ հայ ժողովրդի արդար խնդիրը բարձրաձայնելու հարցում».Ֆաբիո Մասիմո Կաստալդոն

24 Մայիս, 2019 18:55
«Կլինենք լսելի ձայն՝ հայ ժողովրդի արդար խնդիրը բարձրաձայնելու հարցում».Ֆաբիո Մասիմո Կաստալդոն

Իտալիայի խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, ով նաև Եվրոպական խորհրդարանի փոխնախագահն է, հայտարարել է, որ հպարտ է Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր ունեցած ներդրման համար:

Հռոմում լիբանանցի համայնքի հետ հանդիպմանը նա նշել է, որ Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության դատապարտման, այդ երկրի կառավարությանը հղված՝ ճանաչման կոչի և հարցին միջազգային հնչեղություն տալու անհրաժեշտության բարձրաձայնման նախաձեռնողը օրենսդիր մարմնում ձայների մեծամասնություն ունեցող ուժն է՝ «Հինգ աստղ շարժումը» (M5S): Նրա խոսքով՝ նախկինում Իտալիայում կառավարող ուժերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերը գերադասում էին արդարությանն առերեսվելուց, իսկ խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը հավատարիմ է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Թուրքիայից նույնն անել պահանջող իր քաղաքականությանը:
 
«Մենք նաև Եվրոպական խորհրդարանում կլինենք լսելի ձայն՝ հայ ժողովրդի արդար խնդիրը բարձրաձայնելու հարցում»,- նշել է Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:
 
Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն: Բանաձևի օգտին քվեարկել է 382 պատգամավոր, դեմ չի եղել, ընդդիմադիր «Առա՛ջ Իտալիա» կուսակցության 43 պատգամավորները ձեռնպահ են եղել:
 
Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության բանաձև է ընդունել նաև 2000 թվականին, իսկ Եվրախորհրդարանը 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին վերահաստատել է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին