Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Արցախում ծերության դասի ծրագրերին 12.5 միլիարդ դրամ է հատկացվել

24 Մայիս, 2019 18:16
Արցախում ծերության դասի ծրագրերին 12.5 միլիարդ դրամ է հատկացվել

2018 թ.-ին ծերության դասի ծրագրերին ԱՀ պետական բյուջեից հատկացվել է 12 միլիարդ 500 միլիոն դրամ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 24-ին Խորհրդանաւոմ կայացած 2018 թ.-ի բյուջեի տարեկան հաշվետվությանն ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ ընդգծելով, որ ճշտված բյուջեն կազմել է 11 միլիարդ 700 միլիոն դրամ, կատարողականը՝ 100 %:

Նախարարի խոսքով՝ կենսաթոշակային ապահովության բնագավառում շարունակվել են օրենսդրության կատարելագործման, քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի պատշաճ իրականացման աշխատանքները, ներդրվել է էլեկտրոնային կենսաթոշակ համակարգը: Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների ծախսերը կազմել են 927 միլիոն 700 հազար դրամ:

2017 թ.-ի համեմատ՝ նշված ծախսերն աճել են մոտ 27 միլիոն դրամով, որը հիմնականում պայմանավորված էր շահառուների թվի աճով: Սոցիալական կենսաթոշակի միջին չափը 2018 թ.-ի արդյունքներով կազմում է 18 հազար 306 դրամ՝ 2017 թ.-ի 19 հազար 350 դրամի դիմաց: 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 2476 մարդ, իսկ 2018 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 2486 մարդ: Նշված ծրագրի ծախսը 2018 թ.-ին կազմել է 543 միլիոն 300 հազար դրամ կամ նախատեսվածի 100 %-ը:

Տարեցների շուրջօրյա խնամք իրականացնելու նպատակով «Ստեփանակերտի Տուն-Ինտերնատ» ՊՈԱԿ-ի 2018 թ.-ի ճշտված բյուջեն կազմել է 117 միլիոն 200 հազար դրամ, կատարողականը՝ 99 %:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին