Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի դատական համակարգն ընդդիմանում է բարեփոխումներին

24 Մայիս, 2019 17:08
Հայաստանի դատական համակարգն ընդդիմանում է բարեփոխումներին

«Հայաստանի դատական համակարգն ընդդիմանում է բարեփոխումներին»,-այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ։

Որպես օրինակ Նազարյանը բերել է դատական համակարգի հետ շփման սեփական օրինակը, երբ ինքը եւ ներկայիս կրթության ու գիտության նախարարը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամը.«Հակիրճ, առաջին ատյանը որոշում էր կայացրել հօգուտ հայցվորի, երկրորդ ատյանը որոշումը չեղարկել էր, իսկ ավելի ուշ հարուցված քրեական գործը պսակվել էր հիմնադրամի դեմ որոշմամբ։ Դատական համակարգն ընդդիմանում է բարեփոխումներին։ Եթե նա չի ցանկանում լինել բարեփոխման գործընթացի ակտիվ մասնակից, ստիպված կլինի լինել բարեփոխումների առարկա»,- ասաց Լենա Նազարյանը։

Նշենք, որ օրեր առաջ Լենա Նազարյանն ուշագրավ հայտարարություն էր արել.«Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել: Կոռումպացված, անպատկառ վարքով ու տգետ դատավորները տեղ չունեն դատական համակարգում»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին