Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Հեռու մնացեք Հայոց բանակը եւ զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց. Արշավիր Ղարամյան

24 Մայիս, 2019 17:17
Հեղինակ՝ Արշավիր Ղարամյան
Հեռու մնացեք Հայոց բանակը եւ զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց. Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՈՒ ՆՐԱ ՓԱՌԱՊԱՆԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՓՆՈՎՈՂՆԵՐԸ ,ԾԱՂՐՈՂՆԵՐՆ ՈՒ ԱՆՀԱՐԿԻ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԸ ԹՇՆԱՄՈՒՆ ԳՈՎԱԲԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ:

Համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետագա ժամկետային ծառայությունը շարունակելու համար ԱՀ-ից ՀՀ տեղափոխելու լուրը:
Այդ համատեքստում ինչ քննարկումներ ասես, որ չեն բարձրաձայնում, բայց ամենից զավեշտալին այն է որ որոշ օգտատերեր այդ լուրը համեմելով կեղծիքի և ստի սոուսով` փորձում են ներկայացնել այն իբր թե մոտակա ժամանակներս
սպասվող «դավադիր պատերազմից»
Աշոտին ապահով հեռավորության վրա պահելու ծնողների ցանկությամբ:
Հարգելիներս Հայոց բանակը մի միասնական կուռ համակարգ է որի մի մասն էլ Արցախի ՊԲ-ն է, և ոչ մի կապ չունի թե տվյալ պահին զինվորականը ծառայական հարցերով և խնդիրներով որտեղ է գտնվում, այնպես որ` ռազմական գործողություններ սկսվելուն պես` նա ստորաբաժանման կազմում ձեռնամուխ է լինելու մարտական խնդիրների կատարմանը:
ՊԲ զինծառայողները, այդ թվում նաև ժամկտային,
պարբերաբար մասնակցում են ՀՀ-ում տեղակայված Հայոց Բանակի տարբեր զորամասերում իրականացվող հավաքների, մասնագիտական աստիճանի բարձրացման և հմուտություների կատրելագործման նպատակով անց կացվող պարապմունքների, այնպես որ` Աշոտը բացառություն չէ :
Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց Բանակը և հայ զինվորականներին, այդ թվում նաև Հայոց Բանակի ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց:

Արցախի հերոս,
գեներալ-լեյտենանտ՝ Արշավիր Ղարամյան»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին