Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատումն այդ սխալի հետեւանքն է. Լևոն Զուրաբյան

24 Մայիս, 2019 16:37
Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատումն այդ սխալի հետեւանքն է. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հարցում հեղափոխական իշխանությունը լուրջ ուշացել է: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

«Վաղուց էր պետք սկսել, բայց, չգիտեմ ինչու, բավականին հանգիստ վերաբերվեցին դատական այս կոռումպացված իշխանության պահպանմանը, ինչը լուրջ սխալ էր: Եւ այսօր Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատումն այս սխալի հետեւանքն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց նա:

Լեւոն Զուրաբյանը նշեց. «Շատ լավ գիտենք, թե ովքեր են դատավորները, թե ինչպես են կաշառքով որոշումներ ընդունում: Եթե ժամանակին քայլեր արվեին, եւ հատկապես Մարտի մեկի գործով անարդար վճիռներ կայացրած դատավորները դատապարտվեին, այսօր նման խնդրի չէին բախվի»: 


 

Լրահոս

Դիտել ավելին