Կարևոր իրադարձություններ

«Այլ կերպ Շուշի եկողների գլխին զենիթահրթիռային ու հրետանային կարկուտներ են տեղալու»

24 Մայիս, 2019 16:22
«Այլ կերպ Շուշի եկողների գլխին զենիթահրթիռային ու հրետանային կարկուտներ են տեղալու»

Aravot.am-ը գրում է.

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը

– Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրանք հնչեցրեց, այսպես ասած, նախկինների հասցեին, որ խժդժություններ հրահրելով` Արցախի հարցում փորձում են զիջումների գնալ`պատասխանատվությունը դնելով իր իշխանության վրա: «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով: Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»,- մասնավորաբար ասել էր վարչապետը: Ինչպե՞ս եք սա գնահատում, նախկին նախագահներից, ըստ Ձեզ, կոնկրետ ո՞ւմ է ուղղված մեղադրանքը: Սրանք քաղաքակա՞ն հայտարարություններ են, թե՞ պատկան մարմիններն անուշադրության չպետք է մատնեն այս հայտարարությունը:

– Եթե Փաշինյանն իրականում նման վտանգ է տեսնում, կամ տեսել, ապա դրա մասին ոչ թե պետք է հայտարարի, այլ անհապաղ գործողություններ ձեռնարկի ու փաստարկված, հիմնավորված, ապացուցված բացահայտումներ անի: Այլապես, մենք գործ կունենանք հերթական քաղաքական հայտարարության հետ, որի նպատակը էմոցիոնալ ֆոն ստեղծելն է: Ես բացառում եմ, որ մեր երկրում՝ Հայաստանում լինի, թե առավել եւս Արցախում, կա որեւէ մեկը, ում հասցեին կարելի է նման մեղադրանք հնչեցնել: Որքան էլ մեր քաղաքական հայացքները չհամընկնեն Փաշինյանի կառավարության գործունեության հետ՝ Արցախի հարցում մենք մի ճանապարհ ունենք բոլորս միասին: Սխալ եմ համարում, նմանատիպ հայտարարություններ անելը: Դրանք խաթարում են հանդուրժողականության մթնոլորտը, դա օդում կախված բազմաթիվ հարցեր է առաջացնում, որը ձեռնտու է միայն թշնամուն: Ադրբեջանական մամուլն արդեն ծաղրում է մեզ, մեր միասնականության կոչերը, Արցախի հարցում մեր հավաքական մոտեցումները: Կոռուպցիայի դեմ պատերազմ է հայտարարել, շատ լավ է արել, բայց այդ հարցում մաքիավելիականությունն անթույլատրելի է: Արցախի հարցի շահարկումը՝ քաղաքական ընդդիմախոսներին անհիմն մեղադրելու նպատակով, համարում եմ նույնքան վտանգավոր, որքան որ այսպես կոչված «դավադիր պատերազմ» հրահրելու թվացյալ հավանականությունն է: – Նույն ելույթում վարչապետն ասաց նաեւ, որ հասունացել է անհրաժեշտությունը` 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու: Վարչապետը հիշեցնում էր այն խոսակցությունները, որ պատերազմական գործողությունները «պայմանավորվածության» արդյունք էին, որ զինվորներին նահանջի հրահանգ է տրվել, որ զենք, զինամթերք եւ մի շարք այլ բաներ առաջնագծում չեն եղել: Սա, արդեն կոնկրետ վերաբերվում է ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը: Մտահոգվելու կարիք ունի՞ նախկին իշխանությունը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին