Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը հանդիպել է իր վրաց գործընկերոջը

24 Մայիս, 2019 16:16
Արթուր Վանեցյանը հանդիպել է իր վրաց գործընկերոջը

Մայիսի 24-ին ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

ԱԱԾ տնօրենը և Վախթանգ Գոմելաուրին քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության զարգացման, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին