Կարևոր իրադարձություններ

Պակիստանում առնվազն երկու մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունից

24 Մայիս, 2019 15:45
Պակիստանում առնվազն երկու մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունից

Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 15-ը՝ վերքեր ստացել այն պայթյունից, որը մայիսի 24-ի ցերեկը տեղի Է ունեցել Պակիստանի արեւմուտքում գտնվող Քվետա քաղաքի մզկիթներից մեկում: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել Է աղոթքի ժամանակ, որին մասնակցում Էր 30-ից մինչեւ 40 մարդ: Նշվում Է, որ երեք տուժածներ օրհասական վիճակում են:

Պայթյունն այնպիսի ուժգնության Է եղել, որ կոտրել Է մերձակայքում գտնվող շենքերի ապակիները: Ներկայում պատահարի շրջանը շրջապատված Է ոստիկանության կողմից, կատարվում Է հետաքննություն:

Ինչպես հայտնել Է Radio Pakistan-ը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներ, պայթյունը տեղի Է ունեցել ինքնաշեն ռումբի ակտիվացման հետեւանքով, որն անհայտ անձանց կողմից դրվել Էր մինբարի (ամբիոններ, որտեղից ուրբաթօրյա աղոթք են կարդում) հետեւում: Առայժմ Պակիստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին