Կարևոր իրադարձություններ

Թող դուրս գա քֆուր անի, հանգստանա. թեժ վիճաբանություն ԱԺ-ում

24 Մայիս, 2019 15:18
Թող դուրս գա քֆուր անի, հանգստանա. թեժ վիճաբանություն ԱԺ-ում

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջև։ 

Վիճաբանությունը տեղի ունեցավ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Նախ ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին մեղադրեց կանոնակարգին չհետևելու համար, այնուհետև վիճաբանությունը շարունակվեց փոխադարձ վիրավորանքերով. «Էս ի՞նչ խոսելաձև ա, ի՞նչ ա նշանակում՝ քֆուր կանեմ, Դուք կարող ա՞ գիտեք փողոցում եք գտնվում կամ «Լուսավոր Հայաստանի» գրասենյակում... Այո, ընդմիջում հայտարարեք պարոն Քոչարյան, թող դուրս գա քֆուր անի, հանգստանա, հետ գա»,- ասաց Քրիստինե Պողոսյանը:

Նշենք, որ նիստի ժամանակ քննարկվում էր Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Գնումների մասին» նախագիծը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին