Կարևոր իրադարձություններ

«Նրանց մի մասը դաշնակցական է դարձել քաղաքական պատեհությունից ու նեղ անձնական շահերից ելնելով»

24 Մայիս, 2019 14:04
Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան
«Նրանց մի մասը դաշնակցական է դարձել քաղաքական պատեհությունից ու նեղ անձնական շահերից ելնելով»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի անգամ առանց որևէ հատուկ առիթի Դաշնակցության ղեկավար կազմի ամենակարևոր ներկայացուցիչներից մեկի հետ խմում էինք։ Տարբեր թեմաներից էինք խոսում՝ Հայաստանի պատմությունից, արդի քաղաքական հիմնախնդիրներից, գրականությունից և այսպես շարունակ։ Հետո հերթը հասավ Դաշնակցական հեղինակներին՝ Խատիսյանից մինչև Քաջազնունի ու Վրացյան։ Որքան էլ, որ զարմանալի թվա, բայց մեր դաշնակցական գործիչն ընդհանրապես տեղյակ չէր ՀՅԴ-ի պատմությունից՝ չհաշված հայտնի ու ծեծված ճշմարտությունները։ 

Սա իսկապես շոկ էր ինձ համար։ Երկար մտածելուց հետո փորձեցի գոնե ինքս ինձ համար բացահայտել պատճառն ու որոշակի եզրակացությունների հասնել։ Փաստորեն այդ մարդը չի կարդացել ոչ թե այն պատճառով, որ անգրագետ է ու մոլեռանդ կուսակցական, այլ պարզապես նրան հետաքրքիր չէ Դաշնակցության պատմությունը, ավելին՝ ձանձրալի է։ Դրա փոխարեն դաշնակցական գործիչը անգիր գիտեր Վանոյի ու Հրանտ Մաթևոսյանի գործերը, որոնք շարքային դաշնակցականների նեղ ընկալումներով մշտապես դիտարկվել են որպես ՀՀՇ-ական գրողներ։ Ռոմեն Ռոլանի ու Մոպասանի գրեթե բոլոր հատորները կարդացած ու Ժան Քրիստոֆի բոլոր նրբերանգներին տիրապետող մարդու համար Վրացյան կարդալը պարզունակ մի զբաղմունք է, այսինքն նա անգրագետ ու մոլեռանդ կուսակցական չէր կարող լինել։

Վստահ եմ, դաշնակցական այդ գործիչը մենակ չէ, կուսակցականների ճնշող մեծամասնությունը իսկապես չեն տիրապետում իրենց քաղաքական կառույցի պատմությանն ու բոլոր մանրամասներին։ Խայտառակ մանրամասներին։ 
Նրանց մի մասը դաշնակցական է դարձել քաղաքական պատեհությունից ու նեղ անձնական շահերից ելնելով, իսկ մյուս մասն էլ պարզապես գերին է քարոզչության, զոհը գեղեցիկ ու հավակնոտ լոզունգների, որոնց ետևում քողարկված է դատարկությունը։

Հ․Գ․ Իմ խմելու ընկերն էլ դաշնակցական էր դարձել քաղաքական պատեհությունից դրդված, բայց հոգով սրտով մեր կողմից էր»:

 

Լրահոս

Դիտել ավելին