Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահն անցումային արդարադատության կարևորագույն գործառույթը համարում է օրենսդրական ճանապարհով ներկա դատական համակարգի զտումը

24 Մայիս, 2019 12:50
ԱԺ նախագահն անցումային արդարադատության կարևորագույն գործառույթը համարում է օրենսդրական ճանապարհով ներկա դատական համակարգի զտումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը անցումային արդարադատության կարևորագույն գործառույթը համարում է օրենսդրական ճանապարհով ներկա դատական համակարգի զտումն ու մաքրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանը ասաց իր նախաձեռնությամբ մայիսի 24-ին հրավիրված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք կապված են անցումային արդարադատության հետ: Այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերի պատասխաններին գալ միասնական, ներառական, առավել լայն հանրային քննարկման ճանապարհով: Կան որոշումներ, որոնք մենք պետք է կայացնենք բոլորս միասին այսպիսի և այլ լսումների ու քննարկումների ճանապարհով»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ անցումային արդարադատության կիրառումը:

«Սկզբի համար պետք է հասկանանք, թե ինչու գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը՝ իրականացնել արդար, անկախ արդարադատություն, և ինչու պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին: Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դատական համակարգն ունի տարիների ընթացքում կուտակված լրջագույն խնդիրներ: Անցումային արդարադատությունը պետք է օրենսդրական ճանապարհով մաքրի, զտի ներկա դատական համակարգը»,- նշեց ԱԺ նախագահը:

2018թ. մայիսից ի վեր անցումային արդարադատության թեման բուռն քննարկումների առարկաէ դարձել քաղաքական, մասնագիտական և առհասարակ լայն հասարակական շրջանակներում։

Յոթերորոդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նստաշրջանից այս հարցը դրվել է արդենօրակարգային քաղաքական քննարկումների սեղանին, և, կարծես թե, համընդհանուր ընկալումկա, որ հենց Ազգային ժողովն է այն ներկայացուցչական մարմինը, որը պետք է զբաղվի այսհարցով։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից տարբեր առիթներով հայտարարվել է, որ հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված ակնկալիքները ևմեծ հետաքրքրությունը, ինչպես նաև հարցի զգայունությունը՝ թեմայի նախնականուսումնասիրություններից հետո կնախաձեռնվեն նաև լայն հանրային քննարկումներՀայաստանում անցումային արդարադատության (այսուհետ տեքստում նաև՝ ԱԱ) անհրաժեշտության գնահատման, ԱԱ գործիքների կիրառման հեռանկարների և հնարավորձևերի վերաբերյալ։

Լսումների ընթացքում կնախատեսվեն մի քանի զեկույցներ, նախնական պատկերացմամբդրանց շրջանակներում կշոշափվեն անցումային արդարադատության թեմայով միջազգայինփորձին, ԱԱ առանձին գործիքների կիրառման հեռանկարներին, ինչպես նաև գործընթացիկազմակերպման հնարավոր տարբերակներին վերաբերող հարցեր։ Բանախոսների հետհարցուպատասխանի, ապա նաև ելույթների միջոցով լսումների մասնակիցներըհնարավորություն կունենան ունենալ շահագրգիռ քննարկում՝ ներկայացնելով տարբերտեսակետներ։ Լսումների ընթացքում ելույթներ կունենան նաև հրավիրված միջազգայինփորձագետներ։

Լսումների նպատակն է ներառական և շահագրգիռ քննարկման արդյունքում քաղաքականմարմնի մոտ ձևավորել պատկերացում, թե հանրության տարբեր շրջանակներն ինչպես ենգնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։Խորհրդարանական լսումները հնարավորություն կտան հանրության լայն շերտերին, այդ թվում՝քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մասնագիտական ու ակադեմիական շրջանակներին, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաևհետաքրքրված քաղաքացիներին, մասնակցելու քննարկումներին և ներկայացնելու իրենցկարծիքները։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին