Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

24 Մայիս, 2019 10:39
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Մայիսի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Խաչիկ Իսրայելյանը իր վարած Nissan մակնիշի 35 OX 147 համարանիշի ավտոմեքենայով Բադալ Մուրադյան փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ նա մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, տեղում ծառայություն են կատարում նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպոտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին