Կարևոր իրադարձություններ

Պատահական չէր, որ Վ. Բալասանյանը «անսպասելի» հայտնվեց ոստիկանության տեսադաշտում. Երևանում ամեն ինչ անում են, որ նա չընտրվի Արցախում. «Իրատես»

24 Մայիս, 2019 09:40
Պատահական չէր, որ Վ. Բալասանյանը «անսպասելի» հայտնվեց ոստիկանության տեսադաշտում. Երևանում ամեն ինչ անում են, որ նա չընտրվի Արցախում.  «Իրատես»

«Իրատեսը» գրում է.

«Արցախում նախընտրական կրքերն այնքան թեժ չեն, որքան Հայաստանից են փորձում այդ ամենին սրություն հաղորդել: 


Մեր տեղեկություններով՝ Արցախում նախագահի ամենաընդունելի թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, ինչը Հայաստանի իշխանության վերնախավի սրտով չէ: 

Պատահական չէր, որ Երևանում, ինչպես Օսիպյանը կասեր, Բալասանյանը «անսպասելի» հայտնվեց ոստիկանության տեսադաշտում:

Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ փորձում է անել, որ Վիտալի Բալասանյանի ընտրվելու հնարավորությունները նվազեն, սակայն Արցախից վստահեցնում են, որ իրենք շատ ավելի լավ գիտեն` ինչն է իրենց համար լավ, ինչը` վատ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին