Կարևոր իրադարձություններ

«Խորամանկ» հանրահավաք՝ հաջակցություն իշխանությունների. «Փաստ»

24 Մայիս, 2019 09:27
«Խորամանկ» հանրահավաք՝ հաջակցություն իշխանությունների. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Նախօրեին հայտնի դարձավ, որ մի խումբ ակտիվիստներ մայիսի 25-ին ժամը 19:00-ին պատրաստվում են հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում՝ սատարելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իհարկե, իշխանությունների կողմից Փաշինյանին սատարելու հանրահավաք կազմակերպելը ծիծաղելի կլիներ, ուստի դա արվում է այլոց, ավելի կոնկրետ՝ իրենց ազդեցության ու ենթակայության տակ գտնվող ակտիվիստների ձեռամբ, ովքեր անցած շաբաթ բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման: 

ՔՊ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ իրենց կուսակցությու­նը միտինգի հետ ընդհանրապես կապ չունի, նույնը նշել են նաև «իմքայլական» որոշ պատգամավորներ: Սա հետաքրքիր գործելաոճ է. եթե հանրահավաքը լինի սակավամարդ, իրենք, բնականաբար, ապա­հովագրված են. իրենք չեն կազմակերպել, այդ իսկ պատճառով էլ մարդիկ քիչ են եկել: 

Ի դեպ, հետաքրքիր է, որ գնալով ավելի շատ են «իմքայլականները» խոսում հանրահավաքների ու ակցիաների մասին, կարծես նույնիսկ կարոտում են: Ավելին՝  ԱԺ փոխնախագահը նույնիսկ շեշտում էր, թե ցանկության դեպքում վարչապետը էլի կլցնի Հանրա­պետության հրապարակը: Ու չնայած այս հանրահավաքից իշխանությունները հրապարակայնորեն «ձեռքերը լվանում են», «Փաստ» թեր­թին տեղեկություններ հասան, որ թաղապետարաններում, պետական այլ կառույցներում, ինչպես նաև Երևանին մոտակա մարզերի մարզ­պետարաններում, մեղմ ասած, «դեմ չեն», որ շատ մարդ մասնակցի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին