Կարևոր իրադարձություններ

Մերժվածը. ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել. «Հրապարակ»

24 Մայիս, 2019 08:56
Մերժվածը. ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել: Նրան, չնայած ՀՀ ԱԳՆ-ի եւ դեսպանության բոլոր ջանքերին, չի հաջողվել որեւէ լուրջ մակարդակի հանդիպման արժանանալ: Ավելին, նրան հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նույն այն Բոլթոնը, ով Երեւանում հրաժարվել էր Գրիգորյանի հետ տետ ա տետ հանդիպումից: Գրիգորյանը ստիպված է եղել հանդիպել Բոլթոնի գրասենյակի ներկայացուցչի եւ համայնքային կառույցների հետ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին