Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար. «Հրապարակ»

24 Մայիս, 2019 08:33
Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում մշակույթի փոխնախարարի պաշտոնի համար քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանի թեկնածությունը: Մշակույթի ոլորտում պետք է լինի 2 փոխնախարար։

Պատգամավորը մեր տեղեկությունը չհերքեց․ «Թեթեւ քննարկում է եղել, բայց պատասխան եւ վերջնական որոշում դեռ չկա ո՛չ իմ կողմից, ո՛չ կառավարության»: Բայց գործադիր տեղափոխվելուց առաջ Ն․ Թուխիկյանը «որոշ հարցեր» պետք է ճշտի, որից էլ կախված, կորոշի՝ տեղափոխվե՞լ, թե՞ ոչ․ «Աշխատանքի հետ կապված հարցեր են, անշուշտ»։

Իսկ գուցե պետք է ճշտեք՝ լինելու եք «տեղապահ» փոխնախարա՞ր, թե՞ ոլորտի քաղաքականություն մշակող։ «Ես կպատասխանեմ այսպես, որ եթե իմ պատկերացումները եւ կառավարության կամ նախարարի պատկերացումները նույն ուղղության են, մեր տեսլականը մեծ հաշվով նույնն է, այդ դեպքում չի բացառվում։ Այդ հարցերը դեռ բաց են, դրա համար եմ ասում, որ վերջնական չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին