Կարևոր իրադարձություններ

Լյովա Երանոսյանի փոխարեն՝ վարչապետի համադասարանցին. «Փաստ»

24 Մայիս, 2019 08:25
Լյովա Երանոսյանի փոխարեն՝ վարչապետի համադասարանցին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքե­րի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ: Նախկինում այդ պաշտոնն զբա­ղեցնում էր Լյովա Երանոսյանը, որն այժմ մեղադրվում է 2018-ի ապրիլյան իրադար­ձությունների ժամանակ հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հե­տևանքներ: 

Ըստ պաշտոնական տեղեկատ­վության՝ Վահե Ղազարյանը, նախքան այս պաշտոնում նշանակվելը, Տավուշի մարզա­յին վարչության պետն էր: 

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համադասարան­ցին է: Փաստացի, վարչապետը շարունա­կում է վերադիրքավորումներն ու պատաս­խանատու մի շարք պաշտոններ իր մտե­րիմներով համալրումը, ինչպես խոսում են կուլիսներում, ամեն կերպ ապահովագրվե­լով հնարավոր ցանկացած անցանկալի իրադարձություններից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին