Կարևոր իրադարձություններ

Սևանա լճի խայտառակ վիճակը. Ա. Ղազարյանը՝ պաշտոնից ազատման պատճառների մասին. «Ժողովուրդ»

24 Մայիս, 2019 08:00
Սևանա լճի խայտառակ վիճակը. Ա. Ղազարյանը՝ պաշտոնից ազատման պատճառների մասին. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» թերթը գրում է.

 «Այսեր Ղազարյանը երեկ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել՝ հայտարարելով, որ մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Այսեր Ղազարյանի հետ՝ պարզելու, թե ինչ թերացումների և խախտումնե­րի է հանդիպել նախարարությունում աշխատելու ժամանակ. «Սևանա լճի ափամերձ տարածքների խայտա­ռակ վիճակը, նույնիսկ քարտեզագրումները նույն տարածքների հետ կապված... Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրով, այն տարածքներն են գրել, որոնք ջրի տակ չպետք է մնան, գումարը վերցրել եւ ան­տառն են կտրում»: 

Ի դեպ, Ղազարյանը բացահայտել է, որ չնայած վերջին տարիներին, երբ ՀՀ-ում սիգի որ­սը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո, իսկ Բնապահպանության նախարարու­թյունը լռել է: Ղազարյանի խոսքերով՝ 2018թ. և 2019թ. սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից՝ 100 հազար տուփով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին