Կարևոր իրադարձություններ

Թուրք քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության մասին գրառման համար

23 Մայիս, 2019 23:55
Թուրք քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության մասին գրառման համար

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ Ջանան Քաֆթանջըօղլուին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել՝ կապված սոցցանցերում արած գրառումների հետ:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, ընդդիմադիր գործչին մեղադրանքներ են ներկայացվել նաև սոցցանցում Հայոց ցեղասպանության թեման շրջանառելու համար:

«Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Այսօր մենք Թաքսիմ հրապարակում ոգեկոչում ենք կոտորածի ենթարկված մեր հայ քաղաքացիների հիշատակը», -  Twitter-ի իր էջում Քաֆթանջըօղլուն գրել էր 2012-ի ապրիլի 24-ին:

Նրան մեղադրում են նաև «Թուրքիայի նախագահին վիրավորելու», «Թուրքական հանրապետությանը հրապարակավ վիրավորելու», «թշնամության և ատելության կոչեր անելու» և «ահաբեկչության քարոզչության» մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին