Կարևոր իրադարձություններ

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածները կարող են փոխհատուցում չստանալ. Լենա Նազարյան

23 Մայիս, 2019 21:33
2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածները կարող են փոխհատուցում չստանալ. Լենա  Նազարյան

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածները կարող են փոխհատուցում չստանալ, եթե նրանք քրեական հետապնդման են ենթարկվել: Այսօր ԱԺ պետաիրավական  հարցերի հանձնաժողովի նիստում «2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածների վնասի փոխհատուցման» մասին օրինագծում համապատասխան փոփոխությունը եւ լրացումը հաստատվեց:

Զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն առաջարկեց փոփոխություններ մտցնել նախագծում, որոնց համաձայն ծառայողական լիազորությունների կատարման ժաամանակ ծանր եւ միջին ծանրության վնաս ստանալու դեպքում կարող է փոխհատուցում ստանալ այն քաղաքացին, որը չի ենթարկվել քրեական հետապնդման կամ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով կամ արդարացնող դատավճիռ է հրապարակվել: Բացի այդ առաջարկվել է փոփոխություն մտցնել նախագծում, որի համաձայն հասցված վնասը եւ ծանրության աստիճանը որոշվում է դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին