Կարևոր իրադարձություններ

Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք. Գեղամ Մանուկյան

23 Մայիս, 2019 21:05
Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք. Գեղամ Մանուկյան

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ-ի հանրահավաքը՝ «Զարգանալու ենք չզիջելով` լրջացեք» կարգախոսով։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ այս հրապարակը տեսել է բազում հանրահավաքներ.

«Տեսել է հանրահավաքներ տարբեր կոչերով։ Կոչեր հաղթանակի, կոչեր ոչ-ի կոչով, կոչեր՝ ընդդեմ նախկին իշխանությունների, նրանց հրաժարականի կոչերով։ Թերևս վերջին 30 տարվա մեջ այս հանրահավաքը հավաքել է մարդկանց, որպեսզի իշխանություններին ասի լրջացեք»։ 

Մանուկյանի խոսքերով այժմ ջրբաժանները շատ են. «Սև ու սպիտակ, հեղափոխականն և հակահեղափոխական։ Արցախցի և գյումրեցի և հազար ու մի տեսակ անուններ։ Իսկ մենք ուզում ենք ասել, որ թույլ չենք տա ջրբաժան գծել։ Մենք չենք թողնի, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք»։

 

Լրահոս

Դիտել ավելին