Կարևոր իրադարձություններ

Գյումրու շուկայում օճառներ են վաճառում, որոնց վրա նշված է Պաշտպանության նախարարություն (լուսանկար)

23 Մայիս, 2019 20:42
Հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան
Գյումրու շուկայում օճառներ են վաճառում, որոնց վրա նշված է Պաշտպանության նախարարություն (լուսանկար)

Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Գյումրու շուկայից օճառ պետք է գնեի, սիրտս կասկած ընկավ, չգնեցի: Մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չեն ուզում փոխվել: Գետինը մտեք, ձեզանից պրծնենք: Ձեր նմանների երեսին թքել է պետք: Ձեզ ոչ մի իշխանափոխություն, հեղափոխություն չի հեղափոխի: Այսպիսի մտածելակերպով անձանց միայն գերեզմանը կփրկի: Գյումրու շուկան է, օճառներ են վաճառում, հատն արժե 100 դրամ: Դրանց վրա նշված է Պաշտպանության նախարարություն: Ախր մենք մեծ գումարներ էլ չունենք, որ տրամադրենք բանակին եւ ոմանք այսպես են վարվում: ԶԼՄ-ները կարող են գնալ եւ նկարահանել, քանի դեռ ուշ չէ, վաճառողը կարող է գլխի ընկնի, վաղն այլեւս չհանի վաճառքի: Գյումրու շուկայում, "Կառոնա" սուպերմարկետից վերեւ բացօթյա վաճառվում է: Վաճառողը մի տարեց մարդ էր, հարցրեցի, վաճառքի ենթակա է, ասաց այո, սակայն ես հասկացա, որ վաճառքի ենթակա չէ, ուստի չգնեցի:
ՀԳ.Վստահ եմ, ոմանք էլ նկատած կլինեն ու իրենց սովորության համաձայն "շառից", "փորձանքից" հեռու մնալու համար ձայն չեն հանել»::
 

Լրահոս

Դիտել ավելին