Կարևոր իրադարձություններ

Amazon-ը գաջեթ Է մշակում մարդկային հույզերը պարզելու համար. Bloomberg

23 Մայիս, 2019 19:21
Amazon-ը գաջեթ Է մշակում մարդկային հույզերը պարզելու համար. Bloomberg

Amazon ընկերությունը մշակում Է ձայնային օգնականով դյուրակիր սարք, որը կարող Է որոշել մարդկային հույզերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը, որին հասանելի են դարձել կորպորացիայի ներքին փաստաթղթերը:

Դրանցում նշվում Է, որ խոսքն «առողջության համար ձեռքի գաջեթի» մասին Է՝ ներսարված միկրոֆոնով, որը կարող Է տիրոջ հուզական վիճակը որոշել նրա ձայնի հնչերանգով: Սարքը կկարողանա տիրոջը խորհուրդ տալ, թե ինչպես առավել արդյունավետ կերպով փոխգործակցել մյուս մարդկանց հետ, նշում Է Bloomberg-ը: Գաջեթն աշխատելու Է սմարթֆոնի համար հավելվածի հետ միասին:

Ներկայում անցկացվում Է սարքի բետա-թեստավորում, նշում Է գործակալությունը: 2017 թվականին կորպորացիան այն համակարգի պատենտ Է ձեւակերպել, որը կարող Է վերլուծել մարդկային ձայնի նմուշները եւ որոշել տարբեր հուզական վիճակները: Bloomberg-ը կարծում Է, որ հենց այդ համակարգն Է օգտագործվելու նոր սարքը մշակելիս:

Amazon-ը հրաժարվել Է մեկնաբանություններից՝ ի պատասխան գործակալության հարցման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին