Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Արմավիրում. ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը

23 Մայիս, 2019 19:04
Դանակահարություն Արմավիրում. ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը

Մայիսի 22-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք եւ որովայնի ձախ հատվածի կտրած-ծակած վերք վնասվածքներով հիվանդանոց են դիմել 2 երիտասարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդները վնասվածքները ստացել են, նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Չարենցի փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վերջիններիս վնասվածքներ հասցնողի ինքնությունը:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին