Կարևոր իրադարձություններ

Հայաստանի քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հավատարիմ մնալով հեղափոխության իդեալներին, զորակցում է Նիկոլ Փաշինյանին. factor.am

23 Մայիս, 2019 17:06
Հայաստանի քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հավատարիմ մնալով հեղափոխության իդեալներին, զորակցում է Նիկոլ Փաշինյանին.  factor.am

Հայաստանի քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Հայրենակի՛ց, մեր բոլորի աչքի առաջ հակահեղափոխությունը, որը կարճ ժամանակում վերածվեց մարտնչող ռևանշիզմի, օգտվելով նոր իշխանության թերություններից և սխալներից, ինչպես նաև պետականաշինության գործում հանդես բերած անհետևողականությունից՝ համակարգային հակագրոհի քաղաքականություն է վարում՝ օգտագործելով նախորդ ռեժիմի տարիներին ձեռքբերած նյութական, տնտեսական և քաղաքական ռեսուրսների տված հնարավորությունները: Ստեղծված իրավիճակում Հայաստանի քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (ՀՔԺԿ), հավատարիմ մնալով հեղափոխության իդեալներին և Հայատանի ու հայ ժողովրդի քաղաքակիրթ ապագային՝ վերահաստատում է իր տեսլականը և զորակցում գործող իշխանություններին՝ ի դեմս հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: 

Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելի է: Սակայն իշխանություններից ակնկալում ենք գործել իրավական պետության հետհեղափոխական արդյունքի ըմբռնման շրջանակներում, հանդես գալ 2018թ. մայիսի 2-ի համահայկական ընդզման տրամաբանությունից և արմատական վերափոխումներ կատարել պետության կենսագործունեության, անխտիր, բոլոր ոլորտներում»,- ասված է հայտարարությունում: 


 

Լրահոս

Դիտել ավելին