Կարևոր իրադարձություններ

Զարուհի Մեջլումյանը ամուսնուն ներում շնորհելու եւ ազատ արձակելու պահանջով ակցիա էր իրականացնում

23 Մայիս, 2019 16:39
Զարուհի Մեջլումյանը ամուսնուն ներում շնորհելու եւ ազատ արձակելու պահանջով ակցիա էր իրականացնում

Այսօր ՀՀ կառավարության դիմաց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Պետական վերահսկողության ծառայության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի նախկին պետ Զարուհի Մեջլումյանը բողոքի ցույց էր անում՝ շուրջ 1 տասնյակ քաղաքացիների հետ։ Նրանք պահանջում էին ներում շնորհել եւ ազատ արձակել Մհեր Ենոքյանին։

Մեջլումյանը նշեց, որ Հայաստանի տարբեր մարզերից Ենոքյանի ազատ արձակման պահանջով հավաքվել է 5000 ստորագրություն:

Ստորագրությունները ցուցարարները փոխանցեցին վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին