Կարևոր իրադարձություններ

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

23 Մայիս, 2019 16:05
Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Արթուր Ասատրյանը:

Վերջինս հավելեց, որ գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո չի դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ երկրից բացակայելու խնդրանքով։

Արթուր Ասատրյանը ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց:

Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանը եւ եւս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել էին 2018 թվականի  հունիսի 17-ին: Դոն Պիպոն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): Ըստ մեղադրանքի՝ Դոն Պիպոն առեւանգել եւ երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երեք անձանց, որոնց ծեծի են ենթարկել, պահանջելով խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

Նա նաև նշեց, որ կուզեր Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեին, որ հասներ իր երեխաներին։ «Մանվել Գրիգորյանն  իր բոլոր սխալների հետ մեկտեղ անցած ճանապարհ ունի»,- հավելեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին