Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Նախագիծն ընդունվեց․ զինծառայողների աշխատավարձը կբարձրանա

23 Մայիս, 2019 14:06
Նախագիծն ընդունվեց․ զինծառայողների աշխատավարձը կբարձրանա

Կառավարության այսօրվա նիստեւմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները եւ այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։

«Ինչպես նաեւ ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտականությունների կատարման համար»,- ասաց նախարարը։

Տոնոյանը հայտնեց, որ զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։

«Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ պայմանագարային շարքայինը։ Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը», - ասաց Տոնոյանը։

«Մենք հայտարարել ենք, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա, բայց կրտսեր կազմինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինեւ 20 տոկոսով»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Տոնոյանը նշեց, որ բարձրանում է միջինը 18 տոկոսով կրտսեր-ենթասպայական ու շարքային կազմի համար, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, հավելում է լինելու եւս։

«Շատ շնորհակալ ենք այս նախաձեռնության համար», - ասաց Դավիթ Տոնոյանը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց․

«Մենք ենք շնորհակալ ՀՀ զինված ուժերին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին հայրենիքին մատուցած ծառայությունների ու մեր երկրի անվտանգութունը պաշտպանելու համար»։

Նախագիծն ընդունվեց։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին