Կարևոր իրադարձություններ

Չեմ բացառում. Վալերիյ Օսիպյանը՝ որոշ քաղաքական ուժերի կողմից նախապատրաստվող դավադրության սպառնալիքի մասին

23 Մայիս, 2019 13:45
Չեմ բացառում. Վալերիյ Օսիպյանը՝ որոշ քաղաքական ուժերի կողմից նախապատրաստվող դավադրության սպառնալիքի մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմ են փորձում հրահրել՝ պատասխելով հարցին, թե արդյոք ուժային կառույցներից որևէ մեկում տեսնում է դավադրություն:

 «Իրավասու չեմ որևէ պետության ղեկավարի ասածի մասով պարզաբանումներ տալ, բայց վստահեցնում եմ, որ ոստիկանությունը, անկախ ամեն ինչից, ինչ էլ անի կամ ինչ էլ անում է, անում է օրենքի համապատասխան», - ասաց Օսիպյանը:

Ճշտող հարցին՝ արդյոք ինքը տեսնում է նման սպառնալիք, Օսիպյանը նշեց. «Չեմ բացառում»: Միևնույն ժամանակ ոստիկանապետը չցանկանացավ մանրամասնել, թե ինչ հիմքեր ունի նման կասկածներ ունենալու համար:

«Այն, ինչ տեղեկություններ ունի ոստիկանությունը, այս պահին թույլ տվեք չհրապարկեմ», - ասաց Օսիպյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին