Կարևոր իրադարձություններ

Մասիսի քաղաքապետի նկատմամբ «Էրեբունիի գործով» քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց նա մնում է մեղադրյալ

23 Մայիս, 2019 13:24
Մասիսի քաղաքապետի նկատմամբ «Էրեբունիի գործով» քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց նա մնում է մեղադրյալ

Երեկ քննչական մարմինը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 3 մեր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը անցյալ տարի Էրեբունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Այս մասին հայտնում է Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Միեւնույն ժամանակ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 8 անձ:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս պահին Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ահա 258-րդ հոդվածի 4-րդ մասով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ», - ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին