Կարևոր իրադարձություններ

Ես միշտ իմ կարծիքը բացահայտ հնչեցրել եւ հնչեցնելու եմ. Էդուարդ Շարմազանով

23 Մայիս, 2019 13:14
Հեղինակ՝ Էդուրադ Շարմազանով
Ես միշտ իմ կարծիքը բացահայտ հնչեցրել եւ հնչեցնելու եմ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ համացանցում աչքովս մի քանի գրառումներ ընկան հետեւյալ բովանդակությամբ. Փաշինյանը շատ վատ է կառավարում, բայց Շարմազանովի խիստ քննադատությունը ամրացնում է նրա դիրքերը: Կարճ ասած՝ Նիկոլը պետք է հեռանա, բայց Շարմազանովը թող չխոսի:


Խոսքս ուղղում եմ համապատասխան ֆեյքերին ու նրանց տաքուկ անկյուններում պախկված տերերին: Եթե Շարմազանովը քննադատելու իրավունք չունի, բա ո՞վ ունի, դո՞ւք, այ վախկոտներ, որ ծպտուն չէիք հանում, երբ հեղափոխական իշխանությունը վիրտուալ եւ իրական պատերազմ էր հայտարարել իր այլախոհներին:

Թե՞ ձեր տերերը, որոնք աբիժնիկի նման սպասում են, թե երկու կողմերն էլ պայքարում կմաշվեն, եւ իրենք «մաքուր ձեռքերով» հանկարծ կհայտնվեն քաղաքական ասպարեզում ու կպատմեն, թե ինչքան լավն են իրենք: Բոլորիդ իրական քաշն ու կշիռը շատ լավ գիտենք: Չի ստացվի ավելին երեւալ, որքան էլ բարձրագոչ «դասեր տաք»:

Մյուս կողմից էլ վերջին շրջանում իմ բացահայտ քննադատությունը Փաշինյանի ռեժիմին ակտիվացրել է նիկոլական ֆեյքերին ու նրա համացանցային զինվորիկներին, որոնք կոմպի հետեւում թաքնված կատու են ճղում՝ փորձելով ինձ լռեցնել:

Ուրեմն հիմա ինձ լսեք, ես միշտ իմ կարծիքը բացահայտ հնչեցրել եւ հնչեցնելու եմ, անկախ նրանից՝ ում դուրն է գալիս, կամ՝ ոչ: Բացահայտ պայքարել ու պայքարելու եմ իմ արժեքների ու գաղափարների համար, որի հիմքում ընկած է ազգային եւ քրիստոնեական Հայաստանի տեսլականը: Ականջներիդ օղ արեք՝ որեւէ մեկը չի կարող ինձ լռեցնել:

Հանգիստ վեր ընկեք ձեր տեղը»:

 

Լրահոս

Դիտել ավելին