Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    540
    548

  • RUB

    7,53
    7,73

Կարևոր իրադարձություններ

«Ջերմուկ գրուպը» արտոնություն ստացավ. Ընկերությունը նախատեսում է ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ աշխատավարձով

23 Մայիս, 2019 12:43
«Ջերմուկ գրուպը» արտոնություն ստացավ. Ընկերությունը նախատեսում է ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ աշխատավարձով

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց բավարարել «Ջերմուկ գրուպ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը. Նա նշեց, որ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 363 մլն դրամի ներդրումներ: Ներկայումս ընկերությունում առկա են 385 աշխատատեղ՝ 180-200 հազար դրամ աշխատավարձով: Նախատեսվում է ստեղծել նոր 13 աշխատատեղ՝ 350 հազար դրամ աշխատավարձով: Մաքքսատուրքից ազատման գումարը կազմում է 34,3 մլն դրամ, որից պետական բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 419 հազար դրամ: Այս ընկերությունը 2018-ին պետական բյուջե է վճարել 1,262 մլրդ դրամի հարկեր»,-ասաց նախարարը:

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ բավարարեց նաեւ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին