Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց. Նիկոլ Փաշինյան

23 Մայիս, 2019 12:20
Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանըանդրադարձավ Սիս գյուղի երեխաների արած հայտարարությանը, որը վերաբերում էր գյուղի ճանապարհին։

«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց... էդ ճանապարհն ինչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ իրենք ասֆալտը կանեն։

«Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնման միջոցը, որպեսզի արագանա պրոցեսը», - ասաց նախարարը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե սրանից հետո ՀՀ բոլոր երեխաները կիմանան ճիշտ ձևը որն է։

«Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել», - կատակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին