Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Երևանում կկառուցվի ժամանցի և զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ

23 Մայիս, 2019 12:18
Երևանում կկառուցվի ժամանցի և զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգվեց։ 

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Երևանում կառուցել ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ։

1-ին փուլի գործարկումը նախատեսվում է 2019 թվականի 4-րդ եռամսյակում։ Նախագծում նշվում է, որ ներկա պահին աշխատակիցները 5-ն են, որոնց միջին աշխատավարձը կազմում է 200 հազ․ դրամ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 7,5 մլրդ դրամի չափով ներդրում:

Հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի 4,94 մլրդ դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվում է 0,98 մլրդ դրամ։

Նախագծում նշվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հստակեցմամբ, նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը կարող է իրականացվել փուլ առ փուլ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 350 նոր աշխատատեղ` 200 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Քննարկվեց ու հավանության արժանացավ նաև գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտոնություն տալու հարցը։

«Պարկ գրուպ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հանգստի կազմակերպման, մասնավորապես, զբոսայգու հիմնադրման համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նկատել է, որ արդեն ակտիվ շինարարություն է ընթանում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ արձագանքեց, թե ուզում է իմանալ՝ արդյոք զվարճանքի միջոցները  մատչելի են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Այս պահին չեմ կարող պատասխանել, բայց վստահ եմ, որ մեր քննարկումները ներդրողի հետ, կունենան դրական արդյունք», - ասաց ՀՀ տնտեսայան զարգացման և ներդորւմների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը վստահեցրեց, որ զվարճանքի միջոցները հասանելի կլինեն բոլոր խմբերի համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին