Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Հասանովն Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում այցելել է առաջնագիծ

23 Մայիս, 2019 11:57
Հասանովն Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում այցելել է առաջնագիծ

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը երկրում ընթացող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում այցելել է առաջնագիծ. հայտնում է Minval.az-ը:

Հասանովը ստուգել է ստորաբաժանումներրի պատրաստվածության մակարդակը, հետևել ՀՀ ԶՈՒ դիքրերին և ստացված տվյալների հիման վրա հրահանգել անհապաղ կանխել բոլոր տեսակի կրակային միջոցների կիրառմամբ հակառակորդի` սադրանքի դիմելու փորձերը:

Ադրբեջանում մայիսի 20-24-ը մեկնարկել են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են զորքերի, զորամիավորումների և ազգային բանակի միավորումների տարբեր տեսակներ:

Զորավարժությունների հիմնական թեման գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հետ մղումը՝ տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելով, գրոհի անցնելով:

Տեղեկության համաձայն` զորավարժություններին մասնակցում է մինչև 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին