Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521,5
    529,5

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

 

Զելենսկին ուկրաինացիներին կոչ Է արել վրեժ լուծել Գերագույն ռադայից

23 Մայիս, 2019 11:40
Զելենսկին ուկրաինացիներին կոչ Է արել վրեժ լուծել Գերագույն ռադայից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ակներեւաբար, շատ դժգոհ Է մնացել Գերագույն ռադայից, որը որոշեց չքննարկել ընտրությունների մասին իր առաջարկած օրինագծերը, եւ ուկրաինացիներին կոչ Է արել վրեժխնդիր լինել խորհրդարանականներից արդեն հաջորդ քվեարկության ժամանակ:

«Գերագույն ռադան տապալեց ընտրական օրենսդրության փոփոխման օրինագիծը: Հին քաղաքական գործիչներն ընտրեցին հին համակարգը, որովհետեւ այն իրենց քաղաքական կյանքը երկարաձգելու շանս Է տալիս»,- ասել Է Զելենսկին Facebook-ում: Ուկրաինայի ղեկավարի կարծիքով՝ այդ պահվածքով պատգամավորները ջանում են «փողի ու հնդկաձավարի դիմաց վերստին սողոսկել» տաքուկ պաշտոններ, բայց ինքը համոզված Է, որ «նրանք սխալվում են»: Ուստի Զելենսկին ուկրաինացիներին կոչ Է արել «նույնիսկ մեծամասնական ընտրատարածքներում ընտրելու նոր քաղաքական գործիչների, որոնք ունակ են փոխելու երկիրը»: Նախօրյակին Գերագույն ռադան մերժել Է օրակարգ մտցնել ընտրությունների մասին օրինագծերը, որոնք ներկայացրել Էր նախագահ Զելենսկին: Նա առաջարկում Էր վերացնել մեծամասնական համակարգը եւ կուսակցությունների համար անցումային շեմը 5 տոկոսից իջեցնել մինչեւ 3 տոկոս, հաղորդել Է Life-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին