Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Դաշնակցության վաղվա հանրահավաքին. Factor.am

22 Մայիս, 2019 23:40
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Դաշնակցության վաղվա հանրահավաքին. Factor.am

Հայ հեղափոխական դաշնակցությունը վաղը՝ մայիսի 23-ին, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի: Factor.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներից:

Մասնավորապես, տեղեկացանք, որ Դաշնակցությունը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները, որ վաղը հնարավորինս շատ մարդ հավաքվի Ազատության հրապարակում: Այս նպատակին ակտիվորեն լծվել են կուսակցության բոլոր մարզային կառույցները, իսկ այսօր էլ երեկոյան կայացած ՀՅԴ ԳՄ նիստում ամենայն մանրամասնությամբ քննարկվել է, թե որ մարզից որքան մասնակից հնարավոր կլինի ապահովել:

Մեր տեղեկություններով՝ վաղը նախատեսված հանրահավաքին մասնակցելու են նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի անդամները: Անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ըստ մեր տեղեկությունների, վաղվա հանրահավաքին չի մասնակցի: 2-րդ նախագահի և նրա աջակիցների մասնակցության վերաբերյալ մեր տեղեկությունները փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն ողջ օրվա ընթացքում մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան: 

 

Լրահոս

Դիտել ավելին