Կարևոր իրադարձություններ

Վարչապետն այսօր վայելում է ավելի մեծ աջակցություն, քան մի քանի ամիս առաջ. Վլադիմիր Կարապետյան

22 Մայիս, 2019 22:32
Վարչապետն այսօր վայելում է ավելի մեծ աջակցություն, քան մի քանի ամիս առաջ. Վլադիմիր Կարապետյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ոչ միայն չեն թուլացել, և ռեյտինգը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը, վարչապետն այսօր ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան մի քանի ամիս առաջ: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Մեր հարցին, թե վերջին օրերին սոցցանցների որոշ օգտատերեր, ինչպես նաև քաղաքական որոշակի շրջանակներ հայտարարում են, թե վարչապետն այլևս չունի ժողովդրի աջակցությունը, Կարապետյանը նկատեց.

«Օրերս միջազգային կազմակերպությունը Հայաստանում սոցիալական հետազոտություն էր անցկացրել, ըստ որի վարչապետի ռեյտինգը գերազանցում է 80 տոկոսը: Մի քանի ամիս առաջ վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը ստացավ ժողովրդի մեծ աջակցություն՝ 70 տոկոս քվե: Մի քանի ամսվա մեջ վարչապետի աշխատանքի արդյունքում իր հեղինակությունն ավելի է բարձրացել»,-ասաց Կարապետյանը, հավելելով, որ բոլոր այդ խոսակցություններն անհեթեթ են:

 

Լրահոս

Դիտել ավելին