Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

«Հարգելով տարիքս՝ ինձ դուրս թողեցին: Ես ուղղակի ամաչում եմ իրենց փոխարեն». Հենրիկ Հովհաննիսյան

22 Մայիս, 2019 21:25
«Հարգելով տարիքս՝ ինձ դուրս թողեցին: Ես ուղղակի ամաչում եմ իրենց փոխարեն». Հենրիկ Հովհաննիսյան

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի շենքում վիճակը շարունակում է մնալ լարված: Քիչ առաջ թատրոնի շենքից դուրս եկավ ինստիտուտի դասախոս, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը.

«Հարգելով տարիքս՝ ինձ դուրս թողեցին: Ես ուղղակի ամաչում եմ իրենց փոխարեն: Սա վայրենություն եւ անկարգություն է, ու իբր թե մշակութային հիմնարկ է»,- այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դասախոսը:

Հովհաննիսյանը պատմեց, որ լսել է՝ ցույցի կազմակերպիչները ռեկտորի պաշտոնին հավակնող պրոռեկտոր Արմեն Հարությունյանն ու Վասիլի Գեւորգյանն են.

«Երկու կազմակերպչի անուն, որոնք իմ նախկին ուսանողներն են: Արմեն Հարությունյանին ես եմ ընդունել ասպիրանտուրա, ճշտել եմ նրա անգրագետ դիսերտացիան: Նա թեկնածուական մինիմումը հանձնելիս ոչ մի հարցի չի պատասխանել, ես բարի եմ գտնվել՝ զիջել եմ: Այստեղ իմ պատրաստածը, անամոթաբար, ազատ քայլում է»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընկդգծելով, որ Լիլիթ Արզումանյանը ընտրվել է բուհի ռեկտոր օրինական ճանապարհով. «Եվ ինչո՞ւ Արմեն Հարությունյանը կամ Վասիլ Գեւորգյանը չէին կարող դիմել ռեկտորի պաշտոնի համար, քանի որ կարգեր եւ պայմաններ կան դրա համար»:

Նշենք, որ ուսանողները ակցիա են անում բուհում՝ բողոքելով, որ ռեկտորի ընտրությունը կայացել է առանց մրցակցության։ Ուսանողները այս պահին ներսից փակել են թատրոնի դուռն ու որեւէ մեկին թույլ չեն տալիս՝ ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: Նրանք այլընտրանք են պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի եւս մեկ թեկնածու լինի, ու արդյունքում հաղթի արժանին:

Հիշեցնենք, որ ԵԹԿՊԻ խորհրդի նիստի՝ շուրջ 3 ժամ տեւած քննարկումներից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է բուհի ռեկտոր: Ընտրության ընթացքում Թատերական ինստիտուտի ուսանողները միջանցքում հավաքված վանկարկում էին «այլընտրանք»՝ խորհրդից պահանջելով ընդգրկել ռեկտորի եւս մեկ թեկնածու:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին