Կարևոր իրադարձություններ

Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները կգիշերեն ինստիտուտում

22 Մայիս, 2019 20:29
Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները կգիշերեն ինստիտուտում

 Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ ռեկտորի։ Ըստ նախնական որոշման նրանք այսօր կգիշերեն ինստիտուտում։

 Ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին ներս մտնել այդտեղ սովորող մի քանի ուսանողների, ովքեր ավարտական ներկայացման փորձի էին։ Դրսում մնացած ուսանողուհին՝ ով չցանկացավ ներկայանալ, ԶԼՄ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ դեմ է ռեկտորի ընտրությանը, սակայն ավելի կարևոր է փորձը և դիպլոմը։ Բանակցելու նպատակով ինստիտուտ ներս մտած ոստիկանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ռեկտորի հրաժարականի հարցը դեռ քննարկվում է։ Հարցին, թե արդյո՞ք իր վարած բանակցությունը հասավ նպատակին, ոստիկանը հրաժարվեց պատասխանել։ Կարելի է ենթադրել, որ այն չի հաջողվել, քանի որ ակցիան դեռ շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին