Կարևոր իրադարձություններ

Ֆիլիպիններում շունն օրեր շարունակ չի հեռանում մահացած ուսուցչի դասասենյակի մոտից

22 Մայիս, 2019 18:42
Ֆիլիպիններում շունն օրեր շարունակ չի հեռանում մահացած ուսուցչի դասասենյակի մոտից

Ֆիլիպիններում թափառական շունն արդեն մի քանի օր շարունակ ճանկռում է քոլեջներից մեկի դասասենյակի դուռը, որտեղ դասավանդում էր նրան խնամող ուսուցիչը՝ Կարմելիտո Մարսելոն:

Ինչպես նշում է Metro-ն, 58-ամյա ուսուցիչն ամսվա սկզբին կաթված է ստացել և մայիսի 18-ին մահացել է: Բուբոյ մականունով շունը, սակայն, շարունակում է դասասենյակի առաջ սպասել ընկերոջը:

Քոլեջի ուսանողները խղճացել են կենդանուն և նրան տեղի եկեղեցի տարել, որտեղ դրված է եղել Կարմելիտոյի դագաղը: Ականատեսների խոսքով՝ տղամարդու մարմինը տեսնելուց հետո շունը սկսել է թնկթնկալ:

Քոլեջի ուսանողներից մեկը՝ Մարկը, լուսանկարել է դագաղի մոտ նստած շանը, իսկ ավելի ուշ տեսանկարել, թե ինչպես է հուսահատ կենդանին ճանկռում հանգուցյալ ուսուցչի դասասենյակի դուռը: 

Նա այդ ամենը հրապարակել է սոցկայքերում՝ մեջբերելով Ջոշ Բիլինգսի խոսքերը շների նվիրվածության մասին: Նա հավելել է, որ ուսուցչի մահից հետո քոլեջի ուսանողներն ու աշխատակազմը կերակրում են կենդանուն և մտադիր են նրա համար նոր տեր գտնել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին