Կարևոր իրադարձություններ

Վեթթինգը սկսված է. օրենքը կլինի, բայց պետք չի սպասել

22 Մայիս, 2019 16:32
Վեթթինգը սկսված է. օրենքը կլինի, բայց պետք չի սպասել

Lragir.am-ը գրում է. մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը

Տիկին Նազարյան, այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էգումարել եւ որոշել է երկու քննիչ հանձնաժողով ձեւավորել։ Ձեր կարծիքով, այն խնդիրները, որոնք դրված են ձեր առջեւ, հնարավորկլինի՞ լուծել այդ հանձնաժողովների միջոցով, կա՞ն այդմեխանիզմները։

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը կստեղծվի առաջիկա հերթական նիստի ժամանակ՝ մայիսի 29-ին: Քննիչ հանձնաժողովը կգլխավորի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Քննիչ հանձնաժողովի նպատակն է բացահայտել այն բոլոր կոռուպցիոն դրսևորումները, որոնք խոչընդոտել են բանակի զարգացմանը և, ի վերջո, հանգեցրել պատերազմի ժամանակ մարդկային ու տարածքային կորստի: Այս խնդիրների բացահայտումները կտան նաև լուծումներ:

Պաշտպանության համար գործող բանակը պետք է պաշտպանված լինի կոռուպցիայից և անօրինականություններից: Քննիչ հանձնաժողովը կունենա բոլոր հնարավորությունները տեղեկություններ ստանալու և եզրակացություններ անելու, իսկ մեխանիզմները տրված են ԱԺ կանոնակարգ օրենքով: Հանձնաժողովը կարող է դիմել պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար, պատվիրել փորձաքննություններ, ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները, հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ: Բնականաբար, այս հարցում շատ կարևոր է նաև պետական գաղտնիքի պահպանման հարցերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին