Կարևոր իրադարձություններ

Չինուհին 27 000 դոլարանոց ավտոմեքենայի համար վճարել է 66 տոպրակ մետադրամներով (լուսանկարներ)

22 Մայիս, 2019 15:48
Չինուհին 27 000 դոլարանոց ավտոմեքենայի համար վճարել է 66 տոպրակ մետադրամներով (լուսանկարներ)

Չինաստանի ավտոսրահներից մեկի աշխատակիցներն ապշել են, երբ հաճախորդն իր նախընտրած մեքենայի համար վճարել է 66 հատ տոպրակի մեջ խնամքով դասավորված մետաղադրամներով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, չինուհին  մեքենայի համար վճարել է 190 000 յուան, ինչը համարժեք է 27 000 դոլարի:

Ստորև ներկայացված կադրերում երևում է՝ ինչպես են սրահի տասից ավելի աշխատակիցները հատակի վրա հատ առ հատ հաշվում մետաղադրամները: Ընդհանուր առմամբ, սրահի 17 աշխատակցից երեք օր է պահանջվել գումարը հաշվելու համար:

Մինչդեռ չինուհին պատմել է, որ նոր մեքենայի գումարը հավաքել է տանը՝ տասը տարվա ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին