Կարևոր իրադարձություններ

Երևանում «սրբագործել» են փողոցներից մեկը

22 Մայիս, 2019 14:39
Երևանում «սրբագործել» են փողոցներից մեկը

Երևանում Գրիգոր Լուսավորչի փողոցը վերանվանվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 22-ին մայրաքաղաքի Ավագանու նիստում։

Նիստի օրակարգում նաև ընդգրկված էին Մովսես Խորենացու փողոցի և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի՝ Սուրբ Մովսես Խորենացու փողոց և Սուրբ Մեսրոպ Մաշտոց պողոտա վերանվանման հարցերը, բայց այս դեպքերում որոշում չի ընդունվել, դրան չի աջակցել «Իմ քայլը» դաշինքը։

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, որը կարդացել է որոշման նախագծի տեքստը, զարմանք է հայտնել այդ առիթով՝ նշելով, որ հույս ուներ, որ այս հարցը շատ հեշտ կընդունվի, քանի որ ոչ ոք չի կասկածում, որ Մովսես Խորենացին և Մեսրոպ Մաշտոցը սրբեր են։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշել է. «Որևէ մեկը մտածում է, որ Խորենացին կամ Մաշտոցը սրբեր չե՞ն»։ Առաքելյանը Ավագանու անդամներին կոչ է արել անկեղծ լինել և ասել, որ այս մարդիկ կամ սրբեր չեն, կամ նրանք չգիտեն պատմությունը՝ խորհուրդ տալով ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։

Ավագանու մեկ այլ որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի բժշկական կենսաֆիզիկայի ոլորտի ականավոր գիտնական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լև (Լևոն) Փիրուզյանի հուշատախտակը Տերյան 62 հասցեում, ինչպես նաև ֆիզիկոս, պրոֆեսոր Պետրոս Բեզիրգանյանի հուշատախտակը Չարենցի 4 հասցեում։

 

Լրահոս

Դիտել ավելին