Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանը ուղեծիր է դուրս բերել նորագույն հետախուզական արբանյակ

22 Մայիս, 2019 14:27
Հնդկաստանը ուղեծիր է դուրս բերել նորագույն հետախուզական արբանյակ

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) չորեքշաբթի հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել RISAT-2B արբանյակը, որը կարող է երկրայն մակերեւույթի դիտարկումներ կատարել անգամ խիտ ամպամածության պայմաններում: NDTV-ն հայտնում է, որ 615-կիլոգրամանոց արբանյակով PSLV-C46 տանող հրթիռի մեկնարկը տեղի է ունեցել Բենգալյան ծոցում Շրիհարիկոտա կղզու տիեզերակայանից առավոտյան 05:30-ին:

Այնուհետև սարքը հաջողությամբ դուրս է բերվել հանձնարարված ուղեծիր: Արբանյակը կարող է Երկրին հետեւել գիշեր և ցերեկ՝ եղանակային ցանկացած պայմաններում և «կասկածելու հնարավորություն չի տա» այն դեպքում, եթե Հնդկաստանի ԶՈՒ-ն գործողություն անցկացնի, օրինակ՝ պակիստանյան Բալակոտ քաղաքի վրա ավիահարձակման նման, նշում է հեռուստաալիքը:
 

Լրահոս

Դիտել ավելին