Կարևոր իրադարձություններ

Մայիսի 24-ից հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

22 Մայիս, 2019 14:14
Մայիսի 24-ից հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 22-ին, 23-24-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 25-27-ն առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝  18-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մայիսի 22-ին, 23-24-ի կեսօրից հետո սպասվում է, 25-27-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

 

Լրահոս

Դիտել ավելին