Կարևոր իրադարձություններ

Հայաստանում որեւէ մեկը թիկնապահներով շրջելու կարիք չունի, եթե իհարկե չի գողանում ու չի թալանում․ Հայկ Սարգսյան

22 Մայիս, 2019 13:31
Հայաստանում որեւէ մեկը թիկնապահներով շրջելու կարիք չունի, եթե իհարկե չի գողանում ու չի թալանում․ Հայկ Սարգսյան

Նրանք, որոնք ասում են՝ ես թիկնապահներով եմ շրջում, վառ երեւակայություն ունեցող մարդիկ են։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում իր վերաբերյալ այն հրապարակումներին, թե ինքը 2-3 «ախռանիկների» հետ է շրջում։ Սարգսյանը հերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ իր հետ եղած մարդիկ իր ընկերներն են․

«Այդ մարդիկ վառ երեւակայություն ունեցող, կրիմինալ սերիալների ազդեցության տակ գտնվող մարդիկ են։ Հայաստանում որեւէ մեկը թիկնապահներով շրջելու կարիք չունի, եթե իհարկե չի գողանում ու չի թալանում։ Ես իմ ընկերների հետ զբասնելու իրավունք չունե՞մ»,-մեկնաբանել է պատգամավորը։

 

Լրահոս

Դիտել ավելին